Նկարիչների միությունում բացվել է Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսը։ Ներկայացվածը խելահեղ է բազմաթիվ առումներով, այդ թվում՝ ցուցադրանքի թեմատիկ բազմազանությամբ, ասելիքի խորությամբ, ինչու չէ, նաև թարմությամբ։
Այս ծայրահեղ լարվածության ֆոնին, պետականադավը, իրեն բնորոշ քաղաքական աճպարարությամբ, հիմա էլ փորձում է ՀԱՊԿ-ին դարձնել իրավիճակի միակ պատասխանատուն՝ պահանջելով և՛ քաղաքական գնահատական, և՛ ռազմական պատասխան։
Պատկերացնում եմ՝ ինչ աղմուկ կբարձրացնեին այսօրվա իշխանության ակտիվիստներն ու նրանց կցված իրավապաշտպանները, եթե, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար ճանապարհ բացելիս, ոստիկանները ուժ կիրառեին քաղաքացու նկատմամբ:
Ինքնակործանման եզրին կանգնած աշխարհը, մարդուն կործանելու համար, նոր մարտահրավերների մեջ է ներքաշում, և ոմանք, տարրական հոգևոր գիտելիքներ չունենալու պատճառով, առավել են մխրճվում մեղքի խավարի մեջ ու կորստյան մատնվում:
Ամանորյա շքեղ զարդարանքի համար միայն Երևանում կառավարությունը արդեն ծախսել է 650.000 դոլար։ Ապրեն, ուրախացնում են աչքերով ու ականջներով սիրող մեր հայրենակիցներին։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, հայտարարություն էր ընդունել 44–օրյա պատերազմի կապակցությամբ։ Նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, օգտագործվել է ռազմատենչ հռետորաբանություն, Հայաստանին ու Արցախին ներկայացվել են անընդունելի պահանջներ։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...